Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 494 երեխա է զոհվել

1392
Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 14:30
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 494 երեխա է զոհվել

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ պատերազմի 500 օրերի ընթացքում 494 երեխա է զոհվել, ավելի քան 1050-ը՝ վիրավորվել, փոխանցում է BBC-ն: Նշվում է, որ տվյալները վերջնական չեն. շրջաններում, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են, հաշվարկ անել հնարավոր չէ։

Ավելի վաղ հայտնել էինք ՄԱԿ-ի նոր զեկույցի մասին, որի համաձայն, պատերազմում ավելի քան 9000 խաղաղ բնակիչ է զոհվել: