Էդգար Ղազարյանն ու իր աջակիցները շարունակում են նստացույցը Բաղրամյան 26-ի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը շարունակում է նստացույցը Բաղրամյան 26-ի դիմաց: Հիշեցնենք՝ Հանրապետության հրապարակից երեկ մեկնարկել էր «Արժանապատվության» երթը՝ դեպի վարչապետի ժամանակավոր նստավայր: Ղազարյանը հայտարարել էր, որ Սահմանադրության օրը կտրվի արժանապատիվ հեղափոխության մեկնարկը: «Ուղերձը հետևյալն է՝ մենք պայքարում ենք այն իշխանավորների դեմ, ովքեր խախտում են ՀՀ Սահմանադրությունը, նսեմացնում են պետական խորհրդանիշերը, կործանում ՀՀ-ը, հետևաբար՝ գնում ենք նրանցից հաշիվ պահանջելու: Բաղրամյան 26-ի դիմաց հսկիչ անցագրային կետ ենք տեղադրելու՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին ադրբեջանցիները տեղադրել են Լաչինում: Հայկական ժողովրդական հսկիչ անցագրային կետ կտեղադրենք, որպեսզի ստուգենք՝ ովքե՞ր են, ո՞ւր են գնում, ի՞նչ իրավունք ունեն՝ գնալու: Եթե պարզվի՝ գնում են, որպեսզի Ադրբեջանի շահերից որոշումներ կայացնեն, ապա պետք է ուղղորդենք Ադրբեջանի նախագահական նստավայր»,- նշել էր նա: Առավոտյան լրագրողները զրուցել են Էդգար Ղազարյանի հետ. վերջինն ասել է, որ ծրագիրը շարունակում է մնալ ուժի մեջ, իսկ նպատակը հնարավոր է իրագործել միայն հանրային աջակցության դեպքում: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
