Բունդեսթագում կողմ են, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցվի մաս-մաս
![]() ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ Ուկրաինայի ցանկությունը հնարավոր է բավարարել, եթե սկզբում դաշինքի մաս կազմեն երկրի՝ միայն Կիևի կողմից վերահսկվող մասերը։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։ Քաղաքական գործիչը հորդորել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պայման չդարձնել իդեալական խաղաղությունը ողջ ուկրաինական հողի վրա, այլ «ավելի լայն մեկնաբանել» դաշինքին Ուկրաինայի անդամակցության պայմանագրային հիմքերը։ Ռոթը կարծում է, որ Կիևի կողմից վերահսկվող տարածքները պետք է «որքան հնարավոր է շուտ» դառնան ՆԱՏՕ-ի տարածքի մաս, ինչը կապահովի ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը (որը վերաբերում է կոլեկտիվ պաշտպանությանը) Ուկրաինայի այս հատվածում կիրառելու հնարավորությունը։ Ժամանակին օգնություն ցուցաբերելու ռազմական բլոկի պարտավորությունը դեռ չի վերաբերի Ուկրաինայի մյուս տարածքներին, ասել է գերմանացի պատգամավորը։ Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է Ուկրաինային անվտանգության իրական երաշխիքներ առաջարկի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի հուլիսի 11-12 Վիլնյուսում։ Նրա խոսքով, «հակամարտությունն իր հետ բերում է հետևանքների դոմինոներ, որոնց պատասխանները պետք է տա Եվրոպան»։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
