Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Մեդվեդևը հայտնել է, թե ինչպես արագ ավարտել ցանկացած պատերազմ

1012
Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 17:06
Մեդվեդևը հայտնել է, թե ինչպես արագ ավարտել ցանկացած պատերազմ

Ցանկացած պատերազմ կարող է արագ ավարտվել՝ կա՛մ խաղաղության պայմանագրով, կա՛մ անելով այն, ինչ արեց Միացյալ Նահանգները 1945-ին, երբ նրանք կիրառեցին իրենց միջուկային զենքը ճապոնական քաղաքների դեմ, որտեղ խաղաղ բնակիչներ կան. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ընդհանուր առմամբ, ցանկացած պատերազմ, նույնիսկ համաշխարհային պատերազմը կարող է շատ արագ ավարտվել: Դե, կա՛մ խաղաղության պայմանագիր ստորագրվի, կա՛մ անեք այն, ինչ արեցին ամերիկացիները 1945-ին, երբ օգտագործեցին իրենց միջուկային զենքերը և ռմբակոծեցին ճապոնական երկու քաղաքները՝ Հիրոսիման և Նագասակին: Նրանք այն ժամանակ իսկապես կրճատեցին ռազմական արշավը, դրա գինը գրեթե 300 հազար խաղաղ բնակիչների կյանքն է»,- ասել է Մեդվեդևը: