«Հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն ԼՂ-ից». Ալիև
![]() «Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դեռևս կան հայկական զինված ուժերի մնացորդներ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը: Նա ընդգծել է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա ՀՀ զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն ԼՂ շրջանը։ «Հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն», - ասել է նա: Ալիևը նշել է, որ Հայաստանը խոչընդոտում է նաև Զանգեզուրի միջանցքի բացումը, որը նրա պարտավորությունների մեջ է և բխում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
