Ռուսաստանն «Իսկանդերով» հարվածել է Խարկովին. տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ
1271
Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 19:06
![]() Առնվազն 35 մարդ է տուժել Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքում ռուսական գնդակոծության հետևանքով. հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Հարվածը հասցվել է «Իսկանդեր» հրթիռով՝ քաղաքի կենտրոնում, որտեղ եղել են միայն քաղաքացիական օբյեկտներ։ Պաշտոնյայի խոսքով՝ պայթել է հզոր պայթուցիկ արկ՝ վնասելով մի քանի բազմահարկ բնակելի շենքեր, ինչպես նաև այրվել են ավտոկայանատեղիում գտնվող մեքենաներ։ Վիրավորների թվում կա տասը երեխա, այդ թվում երկու նորածին՝ 10 և 12 ամսական, նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։ Վնասվել է 9 բարձրահարկ շենք: ![]() ![]() |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48


