Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ռուսաստանը կվախենա մոտենալ մեր Ղրիմին». Զելենսկի

1032
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 21:24
«Ռուսաստանը կվախենա մոտենալ մեր Ղրիմին». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայից արված հայտարարության մեջ ասել է, որ ռուսները կվախենան մոտենալ ուկրաինական Ղրիմին և Ազովի ծովի ափերին։

«Թշնամին հաստատ պայմաններ չի թելադրի Սև ծովում, և օկուպանտները նույնպես պետք է վախենան մոտենալ մեր ուկրաինական Ղրիմին և մեր Ազովի ծովի ափերին, ինչպես որ ռուսական նավերն արդեն վախենում են մոտենալ մեր Սև ծովի ափին»,- Զելենսկու խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ «բավական է միայն նշել, թե ինչ հավակնություններ ուներ Ռուսաստանը լայնամասշտաբ ագրեսիայի սկզբում, և այդ հավակնություններից որոնք են այժմ գտնվում Սև ծովի հատակին»։