Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Հաագայում հարձակվել են Բելառուսի դեսպանատան վրա

819
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 18:54
Հաագայում հարձակվել են Բելառուսի դեսպանատան վրա

Հաագայում անհայտ անձը հարձակվել է Բելառուսի դեսպանատան վրա. այս մասին հայտնում են Բելառուսի արտաքին գործերի նախարարությունից։ Դեսպանատան շենքում ապակիներ են կոտրվել, իսկ պատերը պատվել են սև ներկով։
«Մենք հաստատում ենք Նիդեռլանդներում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ վանդալիզմի ակտը», - ասվում է Բելառուսի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ. փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Վանդալիզմի հեղինակին ոստիկանությունը բերման է ենթարկել: Նրա անունը, ազգությունը և քաղաքացիությունը չի նշվում։