Հրաձգություն ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
1329
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 17:42
![]() Հրաձգությունը տեղի է ունեցել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։ Տեղեկություններ կան զոհերի և վիրավորների մասին։ Այս մասին հայտնում է «Եվրոնյուզ»-ը: Երկու զոհ, 28 վիրավոր. ոստիկանությունը հայտնել է, որ 18-ամյա մի աղջիկ մահացել է դեպքի վայրում, իսկ 20-ամյա երիտասարդը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Քաղաքի ոստիկանության վարչությունից հավելել են, որ վիրավորներից երեքի վիճակը ծանր է, ինինը՝ միջին ծանրության։ Բոլորը հոսպիտալացվել են հրազենային վնասվածքներով: Ողբերգությունը տեղի է ունեցել «Բրուքլինի օրը» միջոցառման ժամանակ, որին հարյուրավոր մարդիկ են հավաքել։ Բալթիմորի ոստիկանության պաշտոնյան հայտնել է, որ կասկածյալների կամ միջադեպի հնարավոր դրդապատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։
|

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
