Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ո՞րն է բանակցային առաջընթացը, որ Արցախ պարենամթերք չի մտնում»․ Տ. Աբրահամյան

640
Շաբաթ, 01 հուլիսի, 2023 թ., 12:42
«Ո՞րն է բանակցային առաջընթացը, որ Արցախ պարենամթերք չի մտնում»․ Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բերանները փրփուր առած հայտարարում են, թե Վաշինգտոնում բանակցային գործընթացի որոշ հարցերի շուրջ առաջընթաց է եղել:
Ո՞րն է առաջընթացը, որ Արցախ պարենամթերք, վառելիք, առհասարակ, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնո՞ւմ. շարժը գրեթե ամբողջությամբ կանգնած է:
Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են, ըստ այդմ՝ որևէ լավ սպասում չի կարող լինել»: