«Ադրբեջանը ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում». Նիկոլ Փաշինյան
![]() Նախօրեին Ադրբեջանի զինուժը հրետանուց կրակ էր բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի վրա, որի հետևանքով, ինչպես հայտնել էինք, հայկական կողմը 4 զոհ էր ունեցել: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր՝ Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե իբր ԼՂ ՊԲ-ն շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական լրատվամիջոցների մտացածին լինելը ԼՂ իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու ու ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում»: Նրա խոսքով՝ սադրանքը ՀՀ-ի ու Ադրբեջանի՝ խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունի: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
