Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Փոքրիկ Արցախը ոչ ոքի համար վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է նրա ապրելու իրավունքը». Ա. Թովմասյան

448
Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 12:30
«Փոքրիկ Արցախը ոչ ոքի համար վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է նրա ապրելու իրավունքը». Ա. Թովմասյան

«Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին»,-Արցախի ԱԺ-ում ընթացող հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արցախը երբեք չի եղել, և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է. դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու»,- ասաց նա:

«ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան՝ փոքրիկ Արցախը ոչ ոքի համար վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է նրա անվտանգ ապրելու իրավունքը, և ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասաց ԱՀ ԱԺ նախագահը: