Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Տեսախցիկը նկարահանել է կայծակի մահացու հարվածը

722
Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 18:48
Տեսախցիկը նկարահանել է կայծակի մահացու հարվածը

Կրասնոդարում տեղի ժամանակով ժամը 13-ի սահմաններում կայծակի հարվածից տղամարդ է մահացել։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ զոհվածը 49-ամյա տղամարդ է, ով Կուբանի մայրաքաղաք է ժամանել Ղրիմի Սիմֆերոպոլից։ Անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը քայլում մեքենայի կողքով, երբ նրա գլխին կայծակը հարվածում է։

«Հայտնի է, որ մահացածը եկել է Կրասնոդար՝ ապրանքներ (միրգ և բանջարեղեն) գնելու նպատակով», - նշել է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մամուլի ծառայությունը։