Լուկաշենկոն խոսել է Պուտինի հետ
![]() Հունիսի 25-ի առավոտյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է BelTA-ն՝ Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։ Լուկաշենկոն և Պուտինը խոսել են նաև նախօրեին՝ քննարկելով իրավիճակը Ռուսաստանում, որը ձևավորվել է «ՎԱԳՆԵՐ» ՄՌԸ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործողությունների պատճառով։ Լուկաշենկոն բանակցել է վերջինիս հետ, արդյունքում կողմերին հաջողվել է պայմանավորվել, Պրիգոժինը հայտարարել է, որ վագներցիները վերադառնում են թիկունքի ճամբարներ։ Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Քննարկվել են միջազգային իրավիճակը, իրավիճակը տարածաշրջանում և բելառուսա-ղազախական հարաբերությունները։ Բանակցությունների ավարտից հետո Պուտինն ու Լուկաշենկոն կրկին խոսել են, իսկ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը օգնության համար։ Կրեմլը Պեսկովի շուրթերով վստահեցրել է, որ «Վագներ»-ի մարտիկները պատասխանատվության չեն ենթարկվի, Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործը (ՔՕ 279-րդ հոդված) կկարճվի, և նա ինքը կկարողանա մեկնել Բելառուս։ Թե ինչ դիրքորոշում նա կզբաղեցնի այնտեղ, Կրեմլում չեն հստակեցրել։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
