Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Գրեթե զրոյացրեցիր Պուտինին, հասար Մոսկվա և հանկարծ հետքայլ ես կատարում». Պոդոլյակ

507
Կիրակի, 25 հունիսի, 2023 թ., 10:18
«Գրեթե զրոյացրեցիր Պուտինին, հասար Մոսկվա և հանկարծ հետքայլ ես կատարում». Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Պրիգոժինի որոշումը՝ ՌԴ-ում զորաշարժը դադարեցնելու մասին. «Պրիգոժինի ֆենոմենալ ընտրությունը… Դու գրեթե զրոյացրեցիր Պուտինին, վերահսկողության տակ վերցրեցիր իշխանության կենտրոնական օղակները, հասար Մոսկվա և հանկարծ… հետքայլ ես կատարում: Որովհետև կասկածելի հեղինակություն ունեցող մի միջնորդ՝ Լուկաշենկոն, անվտանգության երաշխիքներ է խոստացել Պուտինից, ով ավելի վաղ հրամայել էր ոչնչացնել քեզ...»,- գրել է նա՝ թվիթերյան իր էջում: