Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել

569
Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 10:00
Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել

ՌԴ ԱԴԾ-ը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ՝ ապստամբության կոչեր հնչեցնելու համար:

Գիշերվանից Մոսկվայում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում:

Հիշեցնենք՝ Պրիգոժինը մեղադրել էր ՌԴ ՊՆ-ին՝ իր մարտիկների ուղղությամբ կրակ բացելու համար: Նա հայտարարել էր «արդարության երթ» սկսելու մասին՝ կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն. «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու՝ ինչու է երկրում ամենաթողություն տիրում... Սերգեյ Շոյգուն վախկոտի պես փախել է Ռոստովից, որպեսզի չբացատրի, թե ինչու է ուղղաթիռներ բարձրացրել մեր տղաներին ոչնչացնելու համար, ինչու է հրթիռային հարվածներ հասցրել»: