«Ադրբեջանի նպատակն է, որ մարդիկ սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում». Տաթևիկ Հայրապետյան
![]() «Արցախում իրավիճակն իրոք ծանր է ու ծանր է՝ հատկապես վերջին կես տարվա ընթացքում: Ադրբեջանը գնալով օղակը սեղմում է»,- «Ռեվյու» հաղորդման եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին: «Սա անտեսելու խնդիր չէ, սա այն հարցն է, որով Ադրբեջանը փորձում է վերջնական մեխը խփել Արցախի վրա: Եթե հետևեք ադրբեջանական մեդիադաշտին ու հնչող կարծիքներին, հստակ ասում են՝ նպատակը որն է. ասում են՝ մենք ուզում ենք, որ մարդիկ, կոպիտ ասած, սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում Ադրբեջանի հետ: Էդ օղակն էդ նպատակով է սեղմվում»: Նրա խոսքով՝ նայելով ՀՀ ԱԳ նախարարության պահվածքին, տպավորություն է՝ կարծես ոչինչ չի կատարվում, իսկ Փաշինյանն իր գործողություններով իրավիճակը փակուղի է մտցրել: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
