Լիսկայի որդու փոխարեն տուժողին են ձերբակալել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ օրաթերթը» գրում է․ Լիսկայի որդին շարունակում է մնալ ազատության մեջ, թեպետ մեկ օրում եռակի «դեբոշների» հեղինակ է, ինչի մասին գրել էինք նախօրեին։ Հիշեցնենք, որ Գորիսում երեք տարբեր անձանց նկատմամբ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, միջադեպ էր հրահրել, հայհոյել, վիրավորել, լեզվակռվի մեջ մտել, ծեծի ենթարկել Գորիսում ոչ պակաս հայտնի Շալունցների գերդաստանից 24-ամյա մի երիտասարդի, իսկ օրվա վերջում՝ երեկոյան, իրեն «Տիկո» անվանելու համար կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի ձեռքին։ Եթե այս քաջագործություններին գումարենք նաեւ այն, որ նա ներկայացել էր ոստիկանություն՝ վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ գոռացել ոստիկանների հասցեին ու թողել հեռացել, ապա հասկանալի կլինի, թե ինչ կարգի խուլիգանի մասին է խոսքը, եւ ինչպիսի անարխիա է տիրում Գորիսում, ոստիկաններն էլ անգործության են մատնված։ Իսկ քաղաքում շրջում է վենդետայի ուրվականը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
