Կհնչի անգլիացի կոմպոզիտոր Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտը
![]() Հունիսի 29-ին ունկնդիրը կհայտնվի մոլորակների երաժշտական հանդիսավոր «շքերթում». անգլիացի կոմպոզիտոր Գուստավ Հոլսթի «Մոլորակները» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հոլսթի «Մոլորակները» սյուիտը հիմնված է կոմպոզիտորի՝ երկնային մարմիններին վերագրած կերպարային տպավորությունների վրա։ «Մոլորակները» սյուիտը լի է տրամադրությունների փոփոխություններով: Ստեղծագործության յուրաքանչյուր բաժին նվիրված է մոլորակներից մեկին։ Համերգին կհնչի նաև Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի «Ռոբին Հուդի արկածները» սիմֆոնիկ սյուիտը և Ջութակի կոնցերտը՝ իտալացի վիրտուոզ ջութակահարուհի՝ Աննա Տիֆուի կատարմամբ։ Համերգին կմասնակցի նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
