Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հրավառությունները հնարավոր կլինեն բացառապես տոնական օրերին. նոր նախագիծ

166
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 13:12
Հրավառությունները հնարավոր կլինեն բացառապես տոնական օրերին. նոր նախագիծ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններին։

Օրենքի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պայթուցիկ նյութերի և սարքավորումների տակ կարող էին ներառվել նաև հանքարդյունաբերության ոլորտում օգտագործվող նյութերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել դասակարգել դրանք:

Նա նշեց, որ մինչև 18 տարեկաններին չի թույլատրվի վաճառել հրավառության պայթուցիկ նյութեր. «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հրավառ նյութեր հնարավոր կլինի ներմուծել և կիրառել բացառապես տոնական օրերին կամ համայնքային ու պետական միջոցառումներին»։