Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Նախօրեին երեք միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ․ «Հրապարակ»

432
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 09:24
Նախօրեին երեք միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մինչեւ ուշ երեկո ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները չէին հայտնաբերել Սյունիքի նախկին մարզպետ, տխրահռչակ Լիսկայի՝ Սուրեն Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ որդուն՝ Տիգրանին։ Նախօրեին նրա մասնակցությամբ Գորիսում միանգամից 3 միջադեպ էր եղել։ Տ․ Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը։ Ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ։ Իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա՝ գնդակը դիպել էր աջ ձեռքին։ Տուժածին՝ «Չափաղացի Արմենին», տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար»։

Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում