Պայթյուն Ռուսաստանում՝ վառոդի գործարանում. կան զոհեր
555
Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 17:44
![]() Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի վառոդի գործարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 14-ի սահմաններում թիվ 3 արտադրամասում։ Պայթյունից հետո սենյակում հրդեհ է բռնկվել, այն արագ մարվել է։ Վերջին տվյալներով՝ 4 մարդ է մահացել։ Եվս 2-ը վիրավորվել է, նրանց օգնություն են ցուցաբերում բուժաշխատողները։ Տամբովի մարզի նահանգապետ Մաքսիմ Եգորովի խոսքով, հրդեհի պատճառը մարդկային գործոնն է։ «Կարող եմ միանշանակ ասել՝ սա ահաբեկչություն չէ, գործարանի աշխատողներին ու հարակից բնակավայրերի բնակիչներին ոչինչ չի սպառնում, վառոդի գործարանն աշխատում է բնականոն հունով, արտադրությունը չի դադարեցվել»,- վստահեցրել է նա։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
