«Վազաշեն գյուղի բնակիչները դատի են տվել հայ-կանադական ՍՊԸ-ին». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իջևան համայնքի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներ Սուրիկ Ղազարյանը, Գրիգոր Սարհատյանը, Հովիկ Գյոզալյանը և Սամվել Ճոկլինյանը գումար բռնագանձելու պահանջով ընդդեմ «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի հայցադիմում են ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։ Դատարանի 2022թ․ մայիսի 4-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Հայցադիմում ներկայացրած 4 անձինք Վազաշեն գյուղի անտառում գտնվող բազմամետաղ հանքավայրում պահակություն են արել, որի դիմաց «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն նրանց աշխատավարձի պարտքեր է ունեցել։ Վազաշենի սահմանամերձ անտառում գտնվող հանքավայրում ներկայումս աշխատանքներ չեն իրականացվում։ 2012-2017թթ-ին «Պոլիմետը» Վազաշենի ոսկու հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր է ունեցել։ 2023թ․ հունիսի 16-ին Նոյեմբերյան քաղաքում Տավուշի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը վճռել է քաղաքացիական հայցը բավարարել, «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ից հօգուտ Սուրիկ Ղազարյանի, Գրիգոր Սարհատյանի, Հովիկ Գյոզալյանի և Սամվել Ճոկլինյանի բռնագանձել յուրաքանչյուրին 1 միլիոն 200 հազար դրամ՝ որպես չվճարված աշխատավարձ, այդ ընկերությունից բռնագանձել 144 հազար ՀՀ դրամ պետական տուրքի գումար»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36

