Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանը հիմնավոր դժգոհություններ է արտահայտում». Լուկաշենկո

527
Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 12:48
«Հայաստանը հիմնավոր դժգոհություններ է արտահայտում». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք՝ որքան էլ դժվար լինի, գրում է БЕЛТА-ն։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են. «Ղրղըզստանն, օրինակ, վաղուց օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավոր դժգոհություններ է առաջ քաշում Հայաստանը: Եթե ​​մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կմեղադրեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից»,- ասել է նա: