Ռուսաստանը լոբբինգ է իրականացնում Մեքսիկայում և Մերձավոր Արևելքում՝ կանխելու FATF-ի նոր սահմանափակումները
![]() Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը նամակով դիմել է ավելի քան 12 երկրների, այդ թվում՝ Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Մեքսիկային և ԱՄԷ-ին՝ ներկայացնելով առևտրային կապերի վրա «բացասական հետևանքներն» այն դեպքում, եթե FATF-ն այս ամիս լրացուցիչ սահմանափակումներ սահմանի այդ երկրի նկատմամբ, գրում է Bloomberg-ը։ Պարբերականի տվյալներով՝ Կրեմլը «զգուշացնում» է երկրներին, որ FATF-ի ցուցակում ընդգրկվելը կբարդացնի ու կթանկացնի Ռուսաստանի հետ բիզնեսի շարունակությունը։ Հաշվարկները, որոնք հրապարակվել են Թուրքիայի և ԱՄԷ-ի պաշտոնյաներին ուղղված փաստաթղթերում, ցույց են տալիս, որ երկու երկրներից յուրաքանչյուրը կորցնի իր ՀՆԱ-ի գրեթե 1%-ը՝ առևտրի և ներդրումների կորստի արդյունքում: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան կկորցնի եկամուտը ռուս զբոսաշրջիկներից, քանի որ վճարումների մշակման հնարավոր դժվարությունները հետ են պահում այցելուներին, իսկ խոշոր նախագծերի պայմանագրերի չեղարկումները, ինչպիսիք են «Աքքույու» ատոմակայանը կամ «Թուրքական հոսք» գազատարը, կարող են տալ միլիարդների վնասներ։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
