Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր պահանջը միջազգային հանրությունից այն է, որ զսպեն Ադրբեջանին». Սարգիս Խանդանյան

708
Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 13:48
«Մեր պահանջը միջազգային հանրությունից այն է, որ զսպեն Ադրբեջանին». Սարգիս Խանդանյան

«Այստեղ տեսնում ենք ադրբեջանական կողմի վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ կամ հետո փորձում է ավելին ստանալ ագրեսիվ վարքագծի հետևանքով։ Այն գործարանի շինությունը, որի ուղղությամբ կրակել են, չափազանց կարևոր է Հայաստանի համար, ունի նաև ԱՄՆ ներդրումներ։ Մենք բարձրաձայնում ենք մեր մտահոգություններն այս հարցի շուրջ»,- ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով Երասխում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Խաղաղությունն է, որ կարող է զսպել այս ագրեսիան։ Մեր պահանջը միջազգային հանրությունից նաև դա է, որ զսպեն Ադրբեջանին»,-ասաց Խանդանյանը:

«Մեր պահանջը միջազգային հանրությունից այն է, որ զսպեն Ադրբեջանին». Սարգիս Խանդանյան