Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Անկում է տեղի ունենում ռուսական տնտեսությունում». Արման Վարդանյան

854
Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 13:12
«Անկում է տեղի ունենում ռուսական տնտեսությունում». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Ռուբլու անկումը մեկնարկել է։
Հիմնական պատճառները։
1. Խիստ կրճատվել է նավթի ու գազի արտահանումը։ Հնդկաստան, Չինաստան արտահանվող սահմանափակ նավթը, վաճառվում է շատ էժան։ Չինաստանում, նավթի հավելյալ պահանջարկ չկա, ներմուծումը առավելագույն ցուցիչի վրա է։
2. Ռուսաստանում մեծացել է արտարժույթի պահանջարկը, քանի որ փոքրացել է արտարժույթի ներհոսքը, կապված 1 կետի հետ
3. Ռուսաստանում մեծացել է ներմուծումը, իսկ ներմուծումը կատարվում է արտարժույթով։ Արտարժույթի պահանջարկի մասին գրել են 2 կետում։
Այսպես, փոխկապակցված, անկում է տեղի ունենում ռուսական տնտեսությունում։
Ամենայն հավանականությամբ, շուտով Ռուսաստանը կսկսի արտարժույթ հավաքել այն երկրներից, որոնք խիստ կախվածություն ունեն իրենից։ Հայաստանում նույնպես կա տենդենց՝ դոլարի, եվրոյի գնաճի»։

Աղբյուրը`   Արման Վարդանյան