18+. Ստամբուլի կենտրոնում սպանել են ռուս զբոսաշրջիկի. ԹՈՒՅԼ ՆՅԱՐԴԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ՝ ՉԴԻՏԵԼ
1385
Երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ., 19:24
![]() Ստամբուլում՝ Թաքսիմում, ռուս զբոսաշրջիկի են սպանել ծեծկռտուքի ժամանակ. իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Ըստ հրապարակման՝ ռուս Վյաչեսլավ Նեչիպորչուկի և չորս անհայտ անձանց միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Հարձակվողներից մեկը դանակով հարվածել է զբոսաշրջիկի սրտին, ինչից հետո հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ականատեսները շտապօգնություն և ոստիկանություն են կանչել։ Տղամարդը հոսպիտալացվել է, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Իրավապահները պարզել են երկու հարձակվողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել։ Տղամարդկանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունը որոնում է հարձակվողներին։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
