Սուրբ Գայանե վանքում նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
![]() Հունիսի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբանական համագումարի մասնակիցներ և բազում ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ.Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Պատրիարք Սրբազանը հորդորել է հավատացյալներին մշտապես վառ պահել հայոց սրբությունները իրենց հիշողության մեջ, ապրել ու զորանալ Սուրբ Էջմիածնի խորհրդով։ Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Հայրապետական մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06



