Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Կրկին երկրաշարժ Թուրքիայում

473
Կիրակի, 11 հունիսի, 2023 թ., 17:48
Կրկին երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 71 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։