Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Հակահարձակման ժամանակ Ուկրաինան չի օգտագործի F-16-երը». Ռեզնիկով

1802
Երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ., 12:48
«Հակահարձակման ժամանակ Ուկրաինան չի օգտագործի F-16-երը». Ռեզնիկով

Ամռանը սպասվող հակահարձակման ժամանակ Ուկրաինան չի օգտագործի F-16 կործանիչներ, այս մասին NHK-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Վերջինի խոսքով՝ թեև Ուկրաինան վաղուց է ձգտում դրանք ձեռք բերել, բայց դրանցով ամռանն իրավիճակ չի փոխվի: Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ կլինի F-16-եր տեղակայել աշնանը կամ ձմռանը։

Ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը և կործանիչների մատակարարումն առնչվում են Կիևի միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքներին, ոչ թե առաջիկա հակահարձակմանը: