Երիտասարդական պալատը՝ Կուկուռուզնիկը, «վերածնվում է»
![]() «Արթուր Թարխանյան կենտրոնը» հունիսի 6-ին, ժամը 18։00-ին բոլոր ցանկացողներին հրավիրում է Բաղրամյան 6, որտեղ տեղի կունենա Երիտասարդության պալատի՝ «Կուկուռուզնիկի» վերածննդի նախագծի շնորհանդեսը։ Կազմակերպիչները հնարավորություն կտան նաև մասնակիցներին հանդես գալ առաջարկներով, դիտարկումներով։ Հիշեցնենք, որ 1970-ական թվականներին կառուցված Երիտասարդական պալատը, որը հյուրանոց էր և համալիր, քանդվել է 2006 թվականին։ Ներկայում պալատի տարածքը վերածվել է գործող հսկայական քարհանքի։ ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Նախատեսվում էր Երևանում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողմերից տեսանելի տեղում։ Ընտրվեց Քանաքեռի բարձունքը՝ Աբովյան փողոցի վերջում, որտեղ ավարտվում է Ալեքսանդր Թամանյանի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը։ Կառույցի գումարները հատկացվում էին Մոսկվայից։ Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06


