Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության հիմնական մարտահրավերներից են փոշու արտանետումները և ջրային ռեսուրսների վրա հանքերի ազդեցությունը: Թերթի տեղեկություններով, այս հարցի լուծման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջիկայում ձեռք է բերելու հատուկ սարքավորումներ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԶՊՄԿ Բնապահպանական և աշխատանքի անվտանգության ղեկավար Տարոն Նավասարդյանը՝ նշելով, որ խոսքը նորագույն սարքավորումների մասին է, որոնք ջրի ցողային շիթի միջոցով կատարում են փոշենստեցում՝ շուրջ 150 մետր շառավղով։ «Արդեն պատվիրել ենք 5-6 այդպիսի սարքավորում, որոնք Հայաստանում կլինեն առաջիկա շաբաթներին, և լիահույս եմ, որ ամռան չորային սեզոններին փոշու ռիսկը լավագույնս կկառավարվի», - ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ ծրագրի ընհանուր արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դրամ»։ Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
