Երևան-Գյումրի ճանապարհին Lexus-ը մի քանի պտույտ շրջվել է․ վարորդը տեղում մահացել է
742
Շաբաթ, 27 մայիսի, 2023 թ., 11:24
![]() Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Արթուր Պ.-ն իր վարած Lexus GX 472 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 95 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մի քանի պտույտ շրջվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով Արթուր Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւոր, Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Մարգարիտա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Մահացածն ու վիրավորը ամուսիններ են, ավտոմեքենայում եղել են նաեւ նրանց 2 երեխաները, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել: Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ոսկյա զարդ, որը պարզվել է տուժածներինն է: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
