Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա սկզբին հայտարարվեց «Դիմակայուն Սյունիք. թիմ Եվրոպա» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին: Սա Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ մի քանի երկրների համատեղ ծրագիրն է, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ունի նպաստել «Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը»: Հունվարին տեղեկացվեց, որ նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարվա համար կազմում է շուրջ 51 մլն եվրո: Սակայն մոտ տասն օր առաջ ՀՀ-ում ԵՄ դեսպան (կամ, ինչպես ՀՀ էկոնոմիկայի նախարարն է ասում, «սիրելի դեսպան») Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ տարվա սկզբի համեմատ բյուջեն կրկնապատկվել է և կազմում է 116 մլն եվրո: Մի շարք փորձագետներ, այդ թվում՝ ոչ հայաստանյան, արդեն իսկ կարծիք են հայտնում, որ այս ծրագիրն իրականում ավելի խորքային ենթաշերտեր ունի, և Արևմուտքն ամենևին շահագրգռված չէ ո՛չ Սյունիքի մարզի, ո՛չ էլ, ընդհանրապես, Հայաստանի զարգացմամբ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
