Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում առաջին անգամ ցուցադրվում է Ամենայն Հայոց Հայրապետության Գահը
![]() Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, առաջին անգամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում ի տեսություն այցելուների է հանվել Ամենայն Հայոց Հայրապետության Գահը, որը մշտապես զետեղված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից։ «Նվիրական և գեղեցկակերտ Գահն ընծայաբերվել է Մայր Աթոռին Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1955-1994) գահակալության շրջանում՝ 1961 թ.: Գահի նվիրատուները Սուրբ Էջմիածնի պատմական թեմի՝ Պարսկահնդկահայոց վիճակի ազգայիններն են: Այս առիթով, տարվույս մայիս 28-ին, ժ. 14:00,Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում, Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը հանդես կգա բանախոսությամբ՝ «Հայոց Հայրապետի նվիրական գահը և նվիրապետական նշանակները» խորագրով (գրանցման համար զանգահարել՝ 010 517-252, ուղարկել հաղորդագրություն Թանգարանների էջին): Սիրով հրավիրում ենք ի մոտո տեսնելու նվիրական Գահը և լսելու բանախոսությունը»,- նշված է հաղորդագրությունում:
|

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
