Արցախը կարող է մնալ առանց իշխանության. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովասյանի երեկվա անսպասելի հայտարարությունը նոր փոթորիկ է առաջացրել ներքաղաքական դաշտում։ Թովմասյանը նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորում է՝ կա՛մ ստեղծել Պաշտպանության կոմիտե և այնտեղ ընդգրկել Սամվել Բաբայանին ու Ռուբեն Վարդանյանին, կա՛մ հրաժարական տալ՝ անցկացնելով վստահության հանրաքվե։ Թովմասյանը չի բացառել, որ նշված երկու անձինք հրաժարվեն անդամակցել այդ կոմիտեին։ Հատկապես ընդդիմադիր շրջանակներում մտավախություն ունեն, որ նման կոմիտե ստեղծելով՝ ԱՀ իշխանությունները փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունների ծրագիրը՝ գլխատել պետական ինստիտուտները՝ Արցախը հասցնելով Ադրբեջանի կազմում համայնքի կարգավիճակի։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ ընդդիմությունը նման հարց էր բարձրացնում, իշխանությունը հակադարձում էր, թե նման պայմաններում վտանգավոր է ընտրությունների գնալը։ Արդյունքում Արցախը կարող է մնալ առանց իշխանության»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
