«Թանգարանների միջազգային օր»-ը և «Թանգարանների գիշեր»-ը՝ Արցախում
182
Երեքշաբթի, 16 մայիսի, 2023 թ., 21:36
«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակներում Արցախում նախատեսվող միջոցառումների ցանկ *Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդես. մայիսի 18, ժամը 12:00 Կարպետագործության դասընթաց, մայիսի 20, ժամը 15:00 *Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն. մայիսի 18, ժամը 15:00 «Եղեռն՝ եղեռնից հետո» թեմայով դասախոսություն. մայիսի 20, ժամը 15:00 *Մարտունու պատմաերկրագիտական թանգարան «Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով դասախոսություն. մայիսի 18, ժամը 14:00 «Արցախյան ազգագրություն» թեմայով դասախոսություն, մայիսի 20, ժամը 15:00 *Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան «Մարտակերտի մարդակերպ կոթողները» խորագրով ցուցադրություն և դասախոսություն. մայիսի 18, ժամը 14:00 «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում. մայիսի 20, ժամը 15:00 *Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարան «Բերդաշենի հնավայրերը» թեմայով դասախոսություն. մայիսի 18, ժամը 15:00 «Սահման դարձած իմ Բերդաշեն» թեմայով դասախոսություն. մայիսի 20, ժամը 15:00 *Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարան «Ամարասը հայ դպրության կենտրոն» թեմայով դասախոսություն. մայիսի 18, ժամը 14:00 «Մեր գյուղի սրբավայրերը» թեմայով դասախոսություն. մայիսի 20, ժամը 15:00 *Ստեփանակերտի պատկերասրահ «Հիշողության պահապանները» խորագրով ցուցադրություն «Բացահայտենք արվեստը» թեմայով ինտելեկտուալ խաղ. մայիսի 18, ժամը 16:00 «Երաժշտության գույները» խորագրով Արցախի պետական երգչախմբի համերգ. մայիսի 20, ժամը 20:00 *Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարան «Թանգարանային արժեքների պահպանման խնդիրն աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն. մայիսի 18, ժամը 11:00 *Շուշիի կերպարվեստի պետական թանգարան Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրություն. մայիսի 18, ժամը 19:00