Ռուսաստանում ուղղաթիռներ ու ինքնաթիռներ են կործանվել. կան զոհեր
![]() Լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ շաբաթ օրը Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում երկու Մի-8 ուղղաթիռ և երկու մարտական ինքնաթիռ՝ Սու-34 և Սու-25 են կործանվել։ Միայն երկու ինքնաթիռի անկման ապացույց կա՝ Մի-8 ուղղաթիռը Կլինցի քաղաքում և Սու-34 ինքնաթիռը Ուկրաինայի սահմանի մոտ։ Կլինցիում ուղղաթիռի կործանումը հաստատել են շրջանային իշխանությունները։ Baza թելեգրամ-ալիքը հայտարարում է Բրյանսկի շրջանում երկրորդ Մի-8 ուղղաթիռի ընկնելու մասին։ Հաղորդվում է, որ նա ընկել է Ունեչի շրջանի Վոլկուստիչի գյուղի մոտ։ Վթարի վայրը շրջափակված է։ Քանի որ ուղղաթիռը «կարող է ականապատված լինել», ռումբերի փորձագետները վթարի վայրի ճանապարհին են։ MASH թելեգրամ-ալիքը գրել է, որ ուղղաթիռներն ու ինքնաթիռները վերադառնում էին մարտական առաքելությունից և խոցվել են դիպուկ հարվածներից։ Չհաստատված տեղեկություններ կան նաև Սու-25-ի ընկնելու մասին։ Ըստ պաշտոնապես չհաստատված լուրերի, բոլոր ինքնաթիռների ու ուղղաթիռների անձնակազմերի անդամները զոհվել են, բացի այդ, կա վիրավոր գետնի վրա:
https://t.me/breakingmash/43994
|

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
