Հայաստանում հանդես կգա ակորդեոնահար Մարկո Շեվարլիչը
![]() Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի չորս մարզերում իրականացնում է միջազգային համերգաշար՝ չորս անվանի երաժիշտների մասնակցությամբ։ Նախագիծի երկրորդ փուլի շրջանականերում ՀՀ Լոռու մարզում կհյուրընկալվի ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա)։ Մայիսի 17-ին, ժամը 13:00-ին Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում Շևարլիչը վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։ Նույն օրը, նույն դահլիճում՝ ժամը 19։00-ին ակորդեոնահարը հանդես կգա մենահամերգով։ Բացի այդ, ճանաչված ակորդեոնահարը համերգ կունենա Երևանում․ այն կկայանա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մայիս 16-ին, ժամը 19:00։ Մարզային համերգաշարի շրջանակներում Հայաստանի չորս մարզերում կհյուրընկալվեն չորս աշխարհահռչակ երաժիշտներ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա), ալտահար Վենսան Ռուայեն (Ֆրանսիա)։ Երաժիշտները ելույթներ կունենան համապատասխանաբար՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համերգներից բացի կանցկացվեն նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։ Մարզային համերգաշարի նպատակն է էլ ավելի ակտիվացնել մարզային կյանքն ու տեղաբնակներին նվիրել բարձրակարգ համերգային երեկոներ։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
