Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Վորոնեժում ԱԹՍ-ների հարձակումից զինվորներ են վիրավորվել

655
Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 11:00
Վորոնեժում ԱԹՍ-ների հարձակումից զինվորներ են վիրավորվել

Ռուսաստանի Վորոնեժի մարզում գտնվող զորավարժարանի վրա երկու անօդաչու թռչող սարք է հարձակվել. հայտնում են ռուսական «Թելեգրամ» ալիքները։

«Դա տեղի է ունեցել այսօր գիշերը. պայթուցիկներով լցված երկու անօդաչու թռչող սարքերը թռչել են դեպի մարզադաշտ և ընկնելիս պայթել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, շուրջ 14 զինվոր վիրավորվել է։