Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ԱՄՆ-ում Հայաստանի հետ բանակցությունները չեն արդարացրել սպասումները». Բայրամով

418
Երկուշաբթի, 08 մայիսի, 2023 թ., 14:18
«ԱՄՆ-ում Հայաստանի հետ բանակցությունները չեն արդարացրել սպասումները». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լիտվացի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի հետ բանակցությունները «չեն արդարացրել սպասումները»: Բայրամովը նշել է, որ չնայած հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ոչ մեծ դինամիկային, առաջընթացը, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։

Նա Հայաստանին կոչ է արել «ավելի շատ ջանքեր գործադրել՝ հարաբերությունները կարգավորելու համար»: