Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Արցախում ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի է մահացել

594
Կիրակի, 07 մայիսի, 2023 թ., 14:54
Արցախում ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի է մահացել

Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում (Խոջալուում) տեղի ունեցած վթարի հետևանքով երկու ադրբեջանցի է մահացել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել Ասկերանի շրջանում. ISUZU մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է.
Վարորդը և ուղևորը ստացած վնասվածքներից տեղում մահացել են։ Եվս մեկ ուղևոր ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։