Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

599
Կիրակի, 07 մայիսի, 2023 թ., 14:24
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդվում է աղետների կառավարման գործակալության (AFAD) Twitter-ի էջում։

Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Կիրիխան շրջանում։

Աղբյուրը գտնվել է 7,88 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։