Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը
![]() Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը, hայտնում է qahana.am-ը: 351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի և փրկության առիթ: Այսօր էլ մենք Տիրոջ Խաչի խորհրդով փնտրում ենք աստվածային կենարար ներկայությունը: Թեև մենք ավելի հաճախ Աստծուն հիշում ենք փորձության ու նեղության պահերին, այնուամենայնիվ Տիրոջ Խաչի խորհուրդը դրանով չի փոխվում, այն շարունակում է իր լույսով մխիթարել ու զորացնել մեզ, առաջնորդել դեպի Գողգոթա, դեպի փրկություն:Այսօր Տերն Իր հրաշափառ Խաչի լույսով վերահաստատում է եկեղեցին և մեր հոգիների դատարկությունը լցնում աստվածային խաչից ճառագող լույսով ու ջերմությամբ: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
