Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Հայաստանն ավելի ու ավելի խորն է թաղվում պարտքերի մեջ». Արթուր Խաչատրյան

396
Շաբաթ, 06 մայիսի, 2023 թ., 14:18
«Հայաստանն ավելի ու ավելի խորն է թաղվում պարտքերի մեջ». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «5-րդ ալիքի եթերում այս անգամ հիմնականում խոսել եմ տնտեսական խնդիրներից։
Կառավարությունը շեփորահարում է, թե աննախադեպ տնտեսական աճ են արձանագրել, որ մարդկանց բարեկեցությունը մեծացել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Սակայն կառավարությունը չի ասում, որ Հայաստանն ավելի ու ավելի խորն է թաղվում պարտքերի մեջ։ Այս տարի ավելի շատ տոկոս ենք վճարել, քան կրթության ոլորտի բոլոր ծախսերը միասին։ Հայաստանին տրվող պարտքն ավելի է թանկել, իսկ ժամկետայնությունը՝ կարճացել։ Ծրագրային վարկերի փոխարեն Հայաստանը բյուջետային աջակցության թանկ պարտք է վերցնում ու դեռ հայտարարում է, թե փող շատ ունենք։ Պարտքի հիմնական մասը արտարժույթով է գնանշված։ Եթե դոլարը թանկի, դեֆոլթն անհավանական չեմ համարում։
Թվացյալ բարեկեցությունը պայմանավորված է արտերկրից, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, Հայաստան եկած փողերով։ Միայն բանկերի միջոցով Հայաստան ավելի շատ գումար է փոխանցվել քան 2022 թվականի սպասված պետական ողջ եկամուտը։ 22-ին 3,1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ավել տրանսֆերտ է Հայաստան մտել քան նախորդ տարի։
Շինարարական բումն այս իշխանությունների հետ կապ չունի, նրանք այս ծարագիրը ժառանգել են։ Սակայն, ժառանգել և ուռճացրել են, փուչիկն անհավանական մեծ չափսերի են փչել։ Եթե անշարժ գույքի շուկայի փուչիկը պայթեց, ավելի ծանր ճգնաժամ կունենանք, քան 2008-09 թթ․ ԱՄՆ-ում սկսված տնտեսական ճգնաժամը։ Ամերիկան ռեսուրսներ ուներ, փրկեց իր տնտեսությունը։ Հայաստանը չունի»:

«Հայաստանն ավելի ու ավելի խորն է թաղվում պարտքերի մեջ». Արթուր Խաչատրյան
Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան