Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը». Կոլոմինա

2234
Շաբաթ, 06 մայիսի, 2023 թ., 13:30
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը». Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան իր էջում գրել է. «Հաճելի է լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգթոնում 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո խաղաղության համաձայնագրի ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններն և երկխոսությունն են միակ ճանապարհը:

ՆԱՏՕ-ն աջակցում է մեր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:

Աղբյուրը`   Խավիեր Կոլոմինա