«Ամենավտանգավորը Բլինքենի հայտարարությունն էր». Արմեն Բաղդասարյան
![]() «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանն անդրադարձել է Վաշինգթոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններին: «Երբ ասվում է՝ զգալի առաջընթաց է արձանագրվել ու երբ Փաշինյանը միաժամանակ հայտարարում է, որ ամեն անգամ, երբ դժվար բանակցությունների ընթացքում հասնում ենք ինչ-որ հաջողության, Ադրբեջանը նույն պահին նոր բաներ է պահանջում, սա նշանակում է, որ իրականում մեր դիրքորոշումն է մոտենում, Ադրբեջանն ընդառաջ քայլ չի անում: Այսինքն, տվյալ դեպքում առաջընթաց նշանակում է՝ ՀՀ-ն համաձայնել է լրացուցիչ զիջումների»: Ի՞նչ զիջումների կարող էր համաձայնել Հայաստանը. հարցադրում է հնչեցնում բանախոսն ու տալիս հետևյալ պատասխանը. «Վերջնականապես հրաժարում Արցախից, անկլավների հանձնում, միջանցք՝ ինչ-որ ձևակերպմամբ»: Բաղդասարյանի խոսքով՝ ամենավտանգավորը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն էր, որտեղ նա խոսում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև միասնական անվտանգային համակարգ ստեղծելու մասին. «Բլինքենն ակնհայտորեն նկատի է առնում Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա դաշինքը՝ ընդդեմ Ռուսաստան, Իրան դաշինքի»,- նշել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը չի համաձայնել, քանի որ իրեն այդպիսի դաշինք պետք չէ: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
