Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Երկու տարում թանգարանի նորոգումը չեն կարողանում ավարտել». Ոսկան Սարգսյան

226
Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 16:42
«Երկու տարում թանգարանի նորոգումը չեն կարողանում ավարտել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ գրելով. «Երկու տարում երկհարկանի տան՝ թանգարանի նորոգումը չեն կարողանում ավարտել
2022թվականից սկսվել է Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի, ժողովրդական արվեստի թանգարանի շենքի հիմնանորոգումը։ Ճարտարապետական այդ կառույցը զբոսաշրջային Դիլիջանի հարուստ պատմության վառ վկաներից է։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը այդ տունը նվիրել է քաղաքին, 1979թ. այն դարձրել թանգարան:
Ծրագրով նախատեսված է, որ թանգարանի շենքի նորոգումը պետք է ավարտվեր 2023թվականի ընթացքում, սակայն մամուլում հղում անելով ԿԳՄՍ նախարարությանը՝ տեղեկություներ կան, որ շենքի նորոգումը կավարտվի 2024 թվականին։ Երկու տարում երկհարկանի շինության, մի առանձնատան նորոգումը չեն կարողանո՞ւմ ավարտել։ Ակնկալում եմ այս խնդրով ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը»:

«Երկու տարում թանգարանի նորոգումը չեն կարողանում ավարտել». Ոսկան Սարգսյան
«Երկու տարում թանգարանի նորոգումը չեն կարողանում ավարտել». Ոսկան Սարգսյան

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան