«Մոսկվան ցանկանում է արժեզրկել վերջին չորս օրերի բանակցությունները». Կազլյարիչ
![]() Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն բանակցությունները, ապա դա հնարավոր է դիտարկել որպես այս բանակցությունների դրական արդյունք. «Որոշ լրատվամիջոցներ փորձում են համեմատել այս գործընթացը Քեմփ Դեյվիդի հետ, սակայն Քեմփ Դեյվիդը տարբերվում է, քանի որ այնտեղ Իսրայելի վարչապետը և Եգիպտոսի նախագահը բանակցում էին՝ փորձելով հասնել վերջնական փոխըմբռնման: Սա այդ դեպքը չէ: Նման համեմատություն հնարավոր է միայն գործընթացի ավարտին, երբ առկա է ամենաբարձր քաղաքական մակարդակում հավանություն ստացած խաղաղության պայմանագիր: Այստեղ դեռևս անհրաժեշտ են ինտենսիվ բանակցություններ և երկու երկրներում ամենաբարձր մակարդակի ներգրավվածություն՝ ստորագրման ենթակա խաղաղության համաձայնագիր ստանալու համար»,- ասել է Կազլյարիչը՝ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում: «Մոսկվան ցանկանում է արժեզրկել Վաշինգթոնում տեղի ունեցած վերջին չորս օրերի բանակցությունները։ Հաշվի առնելով Ռուսաստանի վարքագիծը Ուկրաինայում, շարունակվող պատերազմը և քաղաքացիական զոհերի թիվը, ովքեր զոհվում են ռուս զինվորականների ձեռքից, ինձ համար իսկապես շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես Մոսկվան կարող է ստանձնել միջնորդի դեր որևէ հարցում»,- ասել է Կազլյարիչը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
